Рубрика: Ուսուցման կարգ

Մայրենի

2019 թվականի հունվարից սովորողներին գնահատելիս օգտվում եմ ինքնագնահատման գործիքից: Կազմում եմ Google հարցաթերթիկ, որտեղ հերթով անդրադարձ կա մայրենիի տվյալ փուլում կատարված բոլոր գործունեություններին: Հարցաթերթիկում ներառվում է նաև հարցեր, որտեղ սովորղն ինքն է գնահատում իրեն և ծնողն է գնահատում իր երեխայի առաջադրմությունը տվյալ դասընթացից: Հարցաթերթիկն օբյեկտիվ է նրանով, որ յուրաքանչյուր սովորող, անդրադառնալով ամեն մի հարցի և դնելով անհրաժեշտ հղումները, ինքն է համոզվում, թե որքանով է լավ կամ վատ աշխատել: Արդյունքում շատ սովորողների առաջադիմությունը լավանում է, որովհետև աշխատում են, որ հետո հարցաթերթիկում կարողանան  լրացումներ կատարել: Իսկ  ընթացիկ աշխատանքները ես մշտապես ստուգում եմ, սխալների, թերացումների վրա աշխատում ենք:

Հարցաթերթիկների օրինակներ՝ 

4-րդ դասարանի ինքնստուգման թերթիկ

5-րդ դասարանի ինքնաստուգման թերթիկ

6-րդ դասարանի ինքնաստուգման թերթիկ

Բլոգային կարողությունների ինքնաստուգման թերթիկ

Ճամփորդություններ

Ճամփորդությունները գնահատելու համար նորից եմ առաջարկում օգտագործել Google հարցաթերթիկը, որը պետք է տրվի ճամփորդույթունից հետո՝ հստակ սահմանված ժամկետում (ասենք ճամփորդությունից երեք օր հետո); Հարցաթերթիկում պետք է ներառել հետևյալ հարցերը՝

  • Ի՞նչ ճամփորդություն է՝ քաղաքային, արտագնա, վրանային (մեկն ընտրելու հնարավորությամբ)
  • Ճամփորդության նախապատրաստական աշխատանքը
  • Ճամփորդությունից հետո կամ ընթացիկ լուսաբանումները՝ տեսնյութ, տեքստային պատում, նկարաշար, ռադիոնյութ, հարցազրույց (մի քանիսն ընտրելու հնարավորությամբ)
  • Դնել ճամփորդության լուսաբանման կամ լուսաբանումների հղումները
  • Ճամփորդի ուսապարկի պարունակություն՝ ջրի շիշ, լուսատու սարք, սպասք, բրդուճներ, քնապարկ, … էլ ի՞նչ (մի քանիսն ընտրելու հնարավորությամբ)
  • Ճամփորդության ժամանակ ՝ օգնել եմ ընկերոջս, բարձունք եմ հաղթահարել, լողացել եմ, սեփական սպասքս լվացել եմ ամեն օր, մաքրել եմ իմ տարածքը, աղբ եմ հավաքել…. էլ ի՞նչ (մի քանիսն ընտրելու հնարավորությամբ)
  • Ի՞նչ նոր բան սովորեցիք ճամփորդությունից

Автор:

Ես Լիլիթն եմ՝ սիրելի կրթահամալիրի մեդիամիջավայրի կրողն ու տարածողներից մեկը:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s